Կառլոս Պետրոսյան. «Ինչո՞ւ տղայիս հարսանիքի մասին չգրեցիք, աղջկաս հարսանիքի մասին հա գրում էիք». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 28-ին «Ֆլորենս» ռեստորանում կայացել էր ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանի որդու հարսանիքը։ Փեսացուն էլ, հարսնացուն էլ մոսկվաբնակ են, սակայն հարսանիքը կազմակերպել էին Երևանում։

Մեր թղթակցին պատահաբար հանդիպած Պետրոսյանը հեգնել է․ «Բա ինչո՞ւ տղայիս հարսանիքի մասին չգրեցիք՝ աղջկաս հարսանիքի մասին հա գրում էիք»։ Ապա եզրակացրել է, որ խնջույքը մեր հետաքրքրությունը չի գրավել, որովհետեւ ոչ մի բարձր պաշտոնյա հրավիրված չի եղել։

Նշենք, որ Պետրոսյանի դուստրն ամուսնացած է Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցի որդու՝ վարչապետի նախկին խորհրդական Նարեկի հետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթր այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930