Բաժիններ՝

Վթար Վանաձորում. վարորդների ինքնությունը չի հաջողվել պարզել

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 22:02-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 21 հասցեի մոտակայքում բախվել են «Opel Astra» մակնիշի 08 DD 003 և «Porsche Cayenne» մակնիշի 99 DO 008 պետհամարանիշերով ավտոմեքենաները (վարորդների ինքնությունը չի հաջողվել պարզել):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1995 թ. ծնված Ռ. Ա.-ը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս