
Էրեբունիում վրաերթի ենթարկված կինը մահացել է

Նոյեմբերի 24-ին, ժամը 19.10-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունի փողոցի թիվ 15/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1947 թ. ծնված Գոհարիկ Մարկոսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: