Արձանագրվել է 22 իրավախախտում. բյուջե է մուտքագրվել 900 հազար դրամ
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից դեկտեմբերի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 22 իրավախախտում, 10-ի (որից 1-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 685.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.280.150 ՀՀ դրամ:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 10 դեպք:
Քննված վարչական վարույթներով նշանակվել է 125.000 ՀՀ դրամ տուգանք, հաշվարկվել 1.254.300 ՀՀ դրամ շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (3 բոխի, 5 հողմատապալ կաղնի) հաշվարկվել է 251.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (1 ընկուզենի, 5 հաճարենի, 6 կաղնի) հաշվարկվել է 923.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 1 դեպքով հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։ Վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (2,3 խմ փայտանյութ) քննված վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում:
Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 խաղողի վազ) նշանակվել է 75.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, 2 դեպքով (2 ծառի կոճղ, 1 ծառ, 1 վնասված ծառ) քննված վարչական իրավախախտման վարույթները գտնվում են քննության ընթացքում:
Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝
Արարատ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել՝ 27.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Լոռի՝ ծառահատման 1 դեպքի և վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի տեղազննությունների, արձանագրությունների հիման վրա կատարվել է շրջակա միջավայրին հասցված վնասի վերահաշվարկ՝ ավելացել է 52.000 ՀՀ դրամով:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 4 դեպք:
Քննված վարչական վարույթներով նշանակվել է 180.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել` 8.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Գեղարքունիք՝ ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 314 հատ` 136,9 կգ սիգ տեսակի ձուկ և հանձնվել «Սևանի Հեքիաթ» մանկատուն, Գավառի մանկատուն և Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ)։ Կանխարգելված խեցգետնի ապօրինի որսի 1 դեպքով նշանակվել է 100․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Լոռի՝ ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 35 կգ սիգ տեսակի ձուկ և հանձնվել Վանաձորի մանկատուն), ապօրինի որսի 1 դեպքով (1 նապաստակ) նշանակվել է 80․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել՝ 8.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 6 դեպք:
Քննված վարչական վարույթներով նշանակվել է 180.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, որից՝
Լոռի՝ առանց անթափանց ծածկոցի ավազի և կոպիճի տեղափոխման 2 դեպքով նշանակվել է 50․000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 100.000 ՀՀ դրամ:
Արարատ՝ հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման 1 դեպքով նշանակվել է 30․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Երևան՝ առանց անթափանց ծածկոցի աղբի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում:
Արմավիր՝ առանց անթափանց ծածկոցի ավազի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում:
Ստուգումների արդյունքում
Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:
Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 17.850 ՀՀ դրամ և նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում.
Սյունիք՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 100․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 940.370 ՀՀ դրամ: