Բաժիններ՝

«Աուտիզմով երեխաները միայն արտասահմանում են որդեգրվում». Փոխնախարար

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն ասաց, որ օրենքի գաղափարախոսությունը կայանում է նրանում, որ երեխան հնարավորինս պետք է դաստիարակվի ընտանիքում, այսինքն՝ համապատասխան հաստատություններից՝ մանկատներից դուրս.

«Ամբողջ օրենքը միտված է դրան: Լավ կլինի, եթե մենք նվազեցնենք մանկատներում գտնվող երեխաների թիվն այլ մեխանիզմներով՝ որդեգրման, խնամատար ընտանիքների, և այլն: Մենք խնդիր ունենք, որովհետև մենք ունենք 170 տեղացի և 80 օտարերկրացի, որ ուզում են երեխա որդեգրել, ունենք 200-ից ավելի երեխա, բայց ընդամենը 49-ն են որդեգրվել, ընդ որում, դեռ այդ 49-ի պրոցեսը չի  եղել, 38-ն են վերջացրել: Լավ չի, խնդիր ունենք, որ հնարավորինս շատ երեխաներ խնամվեն ընտանիքում»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, որ կա արհեստական խոչընդոտ, կոռուպցիոն սխեմա երեխաների որդեգրման համակարգում. «Սա պնդում եմ՝ ինքս առնչված լինելով: Այս մեխանիզմները, որ բարելավում եք, կնպաստե՞ն, որ այդ խոչընդոտները վերանան»:

Ի պատասխան՝ Ա. Հովհաննիսյանն ասաց. «Այո, նպատակը միտված է, որ որդեգրման գործընթացն ավելի թափանցիկ դարձվի, ներկայումս ծնողնրն են ընտրում երեխային, հիմա բազմամասնագիտական խումբը կառաջարկի համապատասխան ծնողներին, որպեսզի նրանք որդեգրեն երեխա՝ համադրման չափանիշերի հիման վրա:

Դուք խոսում եք արհեստական խոչընդոտների մասին, բայց երեկ հանձնաժողովի նիստում մենք ներկայացրեցինք, որ մենք ունենք շատ դեպքեր, օրինակ, մի դեպք երեկ ունեինք, մի դեպք՝ այսօր, որ երեխան ոտքերի թուլություն ուներ, բայց շատ գեղեցիկ, հմայիչ աղջիկ երեխա էր, և ոչ մի հայ ընտանիք չէր որդեգրել, գնացել էր միջազգային: Այսինքն՝ մենք այստեղ նաև համապատասխան կրթական ծրագրեր ենք նախատեսում՝ վերաբերմունքը փոխելու: Աուտիզմով երեխաները միայն արտասահմանում են որդեգրվում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս