Քննչական կոմիտեն 3 ավտոմեքենա գնելու համար պետական բյուջեից ծախսել է 25 մլն 200 հազար դրամ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմը երեք հատ ավտոմեքենա է գնել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեն մարդատար 3՝ «Պատրիոտ», «Ուազ» մակնիշի մեքենաների համար պետական բյուջեից ծախսել է 25 մլն 200 հազար դրամ:
Այսինքն՝ յուրաքանչյուր մեքենայի համար քննչական կոմիտեն վճարել է 8 մլն 400 ազար դրամ: Ավտոմեքենա գնելու համար կառավարությունը քննչական կոմիտեին գումար տրամադրել է դեռեւս հոկտեմբերին: Այս գնումը կոմիտեն պատճառաբանել է, որ ունեցած 78 հատ տրանսպորտային միջոցները չեն բավարարում բնականոն աշխատանքն ապահովելու համար:
Ի դեպ, տեղեկացնենք, որ գերատեսչությունը պահանջել է, որպեսզի մեքենաները լինեն ՌԴ 2017 թվականի արտադրության, գույնը՝ սեւ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեն նոյեմբերի 21-ին պայմանագիր կնքել է «Կարկոմավտո» ընկերության հետ, որի սեփականատերը նախկին պատգամավոր Կարեն Շախմուրադյանն է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: