Ինչպիսին է լինելու դատական համակարգի նոր կառուցվածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նոր Սահմանադրության համաձայն` Հայաստանի դատական համակարգի նոր կառուցվածքով ղեկավար մարմնի իրավասությունները վերապահված են լինելու բարձրագույն դատական խորհրդին:

Իսկ այն ունենալու է 10 անդամ, որոնցից 5-ին նշանակելու է դատավորների ընդհանուր ժողովը, այսինքն` գործող դատավորներ են լինելու, իսկ մյուս 5-ին նշանակելու է խորհրդարանը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Սահմանադրության համաձայն` բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմը ամենաուշը մինչեւ եկող տարվա մարտի 9-ը պետք է ձեւավորված լինի: Բարձրագույն դատական խորհրդի ձեւավորման վերջնաժամկետը սահմանվել է եկող տարվա մարտի 1-ը:

Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ եկող տարվա սկզբին խորհրդարանի գործունեությունը առավել քան բուռն է լինելու, նախ նախագահի թեկնածուների հարցը պետք է լուծեն, այնուհետեւ բարձրագույն դատական խորհուրդ պետք է կազմավորեն, այնուհետեւ նախագահ ընտրեն, որից հետո հերթը կհասնի ՀՀ վարչապետի ընտրությանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031