Բաժիններ՝

Արարատի և Արմավիրի մարզերում կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրման ու հողերի կոնսոլիդացման ծրագիր կիրականացվի

Գյուղոլորտում միջազգային ընթացիկ տարվա ընթացքում միջազգային կառույցների հետ իրականացվող ծրագրերի հիմնական թիրախում եղել է փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը: «Մենք ավելացրել ենք ՓՄՁ-ներին ուղղված ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը, իսկ խոշոր ձեռնարկությունների համար միջավայրի բարելավում ապահովել, որպեսզի նրանք կարողանան ավելացնել ներդրումների ծավալները գյուղատնտեսության ոլորտում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց փոխնախարարը:

Նա նշեց, որ աշխատում են ավանդական շուկաներ արտահանման ծավալներն ավելացնելու, ինպես նաև արտահանման աշխարհագրությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ: «Ինչ վերաբերում է տեղական շուկային, ապա մեր նպատակներից է խթանել առողջ ապրելակերպը և ավելացնել գյուղատնտեսությամբ զբաղվող անհատների և կազմակերպությունների թիվը` օրգանական գյուղատնտեսության զարգացման միջոցով»,-հավելեց Հարությունյանը:

Արմեն Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ ԵՄ-ի կողմից 10 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրվի 2018-2020 թվականներին Արարատի և Արմավիրի մարզերում երկրորդային ոռոգման, կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրման ու հողերի կոնսոլիդացման նպատակով: «Այս ծրագրի շրջանակներում գյուղացիական տնտեսությունները նշված մարզերում կստանան ֆինանսական և տեխնիկական օժանդակություն: Առանձին բաղադրիչով նախատեսվում է նաև կոոպերատիվների զարգացման օժանդակություն»,-ասաց Արմեն Հարությունյանը:

Միջազգային համագործակցության շրջանակում ծրագրերն ուղղված են եղել գյուղական ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի զարգացմանը, ֆինանսական միջոցների մատչելիության ապահովմանը, ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմանը, գյուղատնտեսական ռիսկերի նվազեցմանն ու նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս