Բաժիններ՝

«ՀՀ Նախագահը տոնական օրերին եղել է Հայաստանում». Վլադիմիր Հակոբյան

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը տոնական օրերին հանրապետությունից չի բացակայել: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

«ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տոնական օրերին եղել է Հայաստանում: Որոշ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե ՀՀ Նախագահն այդ օրերին եղել է Մոսկվայում և Եվրոպայում, իրականությանը չի համապատասխանում»,- հայտնեց Հակոբյանը:

Անդրադառնալով Սուրբ ծննդյան պատարագին Սերժ Սարգսյանի ներկա չլինելու և «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխվելու մասին հրապարակումներին՝ ՀՀ Նախագահի մամուլի խոսնակը ևս մեկ անգամ ասաց, որ դա ապատեղեկատվություն է. «Նախագահի մոտ եղել է թեթև մրսածություն, այդ ընթացքում նա գտնվել է տանը»,- նշեց Վլադիմիր Հակոբյանը՝ հավելելով, որ նախօրեին այդ մասին համապատասխան պարզաբանումն արդեն տվել է:

Հայկական մի շարք լրատվամիջոցները հրապարակումներ էին կատարել այն մասին, թե ՀՀ Նախագահ Սարգսյանը հունվարի 3-ին եղել է Մոսկվայում, իսկ դրանից առաջ՝ հունվարի 1-2-ը՝ եվրոպական երկրներից մեկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031