Բաժիններ՝

Արտակարգ իրավիճակ Վանաձորի Տարոն 2 և 4 թաղամասերում. երեխաներին դպրոցներից տուն են ուղարկում

Այսօր՝ հունվարի 10-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 2 և Տարոն 4 թաղամասերի բնակիչները գիշերը ժամը 00:20-ից զրկվել են գազամատակարարումից: Պատճառը ոչ թե պարտքերն են կամ «գազավիկների» կողմից անջատումները, այլ ուժեղ քամին: Առավոտյան ծնողները երեխաներին տարել են դպրոցներ, սակայն տնօրենները հայտնել են, որ գազամատակարարման դադարեցման պատճառով դպորցներում ջեռուցում չկա և խնդրել են երեխաներին տանել տուն:

SHAMSHYAN.com-ի թղթակիցը Վանաձորից հայտնում է, որ հաստաբուն ծառը ուժեղ քամու հետևանքով պոկվել և վնասել է գազախողովակը, ինչի պատճառով էլ ժամանակավորապես դարարեցվել է գազամատակարարումը: Բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում էին՝ ասելով.

«Քանի անգամ տեղեկացրել ենք Վանաձորի քաղաքապետարան, որ էդ ծառը իրենից վտանգ է ներկայացնում, չորացած է և ոչ պիտանի»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031