Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների գործով մեղադրող դատախազը փետրվարի 9-ի նիստում պահանջեց Ժիրայր Սէֆիլյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման:
2017թ. Հայաստանի տարածքում արձանագրվել է 20 հազար 285 հանցագործություն: Սա 1521-ով կամ մոտավորապես 8.1 տոկոսով ավելի է 2016թ. ընթացքում արձանագրված հանցագործություններից:
«Բազմազավակ մայրերի աջակցության միավորման» անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին «Բազմազավակ ընտանիքների» մասին օրենքի նախագծի վտանգավոր դրույթների և բացթողումների մասին։
Շատ տրամաբանական է, որ ձևավորվելիք Անվտանգության խորհրդի կազմում գլխավոր դատախազը չի լինելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Փետրվարի 9-ի ցերեկը, փետրվարի 10-ին, փետրվարի 12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ (ՖԻԴԵ) Կիրսան Իլյումժինովը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից ռևանշ է խնդրել, արագ շախմատում նրանք համաձայնել են ոչ-ոքիի:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու Երևանի 41 և 39-ամյա բնակիչների մահվան հանգամանքները:
«Մարտի 1»-ի քրեական գործն առաջնահերթություն է ցանկացած պատասխանատուի համար, քանի որ բացառիկ նշանակություն ունի երկրի համար: Այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ հարուցված քրեական գործով այս պահին դատավարական կարգավիճակ ունի երկու պաշտոնատար անձ:
Փետրվարի 8-ից անհայտ կորած անձը հայտնաբերվել է ավտոտնակում մեքենայի մեջ՝ մահացած վիճակում:
Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի օրինագիծը:
Երևան քաղաքի Քրիստափորի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում բռնկված հրդեհից տուժածը 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներ է ստացել:
Ազգային ժողովում շարունակվում է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Գրանցվել է 93 պատգամավոր:
Փետրվարի 8-ին, ժամը 1.20-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Արգիշտիի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:
Վերջին շրջանում Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն ինչպես առանձին սպառողներից, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից ստանում է բողոքներ այն մասին, որ առանձին ապահովագրական գործակալներ զանգահարում և ԱՊՊԱ պայմանագիր կնքելու առաջարկություն են ներկայացնում այն ապահովագրական ընկերության անունից, որի հետ հեռախոսազանգ ստացողը չունի և երբևէ չի ունեցել կնքված ԱՊՊԱ պայմանագիր։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Փետրվարի 9-ին ժամը 02:52-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 02:40-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 11 կմ վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին` անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերի Հայաստանի ներկայացուցիչների մոտ ամեն ինչ կարգին է:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու բանկոմատից գողության փորձ կատարած անձի ինքնությունը:
Ժամը 00։30-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել Ոստիկանության Մալաթիայի բաժին, որ Իսակով 38 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակում՝ ավտոմեքենայի մեջ, դիեր կան։
Փետրվարի 9-ին` ժամը 01:22-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Գանձաքար գյուղում գտնվող «Մենուա» հյուրանոցառեստորանային համալիրում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության նիստի մեկնարկից առաջ դահլիճում այնպիսի անկաշկանդ մթնոլորտ է տիրում, ասես ուրախների եւ հնարամիտների կառավարություն լինի։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Համացացն ու հեռուստաեթերը ողողվեցին տեղեկություններով, թե Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանը նույն հիվանդանոցի լաբորատորիայում մեզի անալիզի փոխարեն թեյի գույն է հանձնել եւ ստացել մեզի անալիզի պատասխան:
Փետրվարի 9-ին՝ ժամը 01:28-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Քրիստափորի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում:
ԱՄՆ-ի իրավապահները մեղադրանք են առաջադրել երեք հայզգի անձանց՝ վիզաների հարցով խարդախություն իրականացնելու համար: Մեղադրանք առաջադրված անձանցից մեկը ԱՄՆ-ի քաղաքացի է, երկուսը՝ Հայաստանի:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 09-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում քննարկվում էր Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին օրենքի նախագիծը: