
Արցախում վթար է տեղի ունեցել. կան վիրավորներ, հայտնի է նրանց ինքնությունը

Փետրվարի 9-ին ժամը 02:52-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 02:40-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 11 կմ վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին` անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ: Նախնական տվյալներով Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի բնակիչ Մ. Հ.-ն իր վարած «ՄԵՐՍԵԴԵՍ C-180» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց գլորվելով բախվել գազատար խողովակին: Ժամը 02:55-ին Ասկերանի ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները մեկնել են դեպքի վայր՝ հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը:
Տուժածներ ուղևոր Ասկերանի շրջանի Շոշ համայնքի բնակիչ Ա. Մ.-ին և վարորդ Մ. Հ.-ին թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժածների վիճակը գնահատվել է բավարար: