«Երբ ինչ-որ հարցի քաղաքականություն ես մշակում, այնպես չէ, որ միայն սրտով պետք է շարժվես: Դատական տուգանքը, ես կարծում եմ, կարող է արդյունավետ ծառայել դատական նիստի բնականոն գործընթացն ապահովելու համար: Ավելի խիստ պատժամիջոցներ էին մտածում, որին ես անձամբ դեմ էի, օրինակ` երկրներ կան, որ կալանքը նույնպես կիրառվում է»;
Այսօր ԱԺ նիստում արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ: Նա նշեց, որ որոշ փոփոխություններ ենկատարվել նախագծում, այդ թվում` «Ելք» խմբակցության առաջարկությունների հիման վրա:
Փետրվարի 7-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե-230» մակնիշի ավտոմեքենան Կապանի Մ.Ստեփանյան փողոցից Շինարարների փողոց տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Փետրվարի 8-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշեց Ս. Վարդանանց զորավարների տոնը, որը նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրն է:
Փետրվարի 7-ին, ժամը 14.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 20/6 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ:
Փետրվարի 8-ի ցերեկը, փտրվարի 9-ին, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 8-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ նույն օրը սննդային թունավորումով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1989թ. ծնված Ն.Ս-ն:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր:
Կառավարությունը սահմանել է արտոնագրային հարկի ամսական դրույքաչափերի կիրառման համար սահմանամերձ գյուղերի ցանկը: ՀՀ հարկային օրենսգրքով սահմանամերձ գյուղերի համար նախատեսվել է արտոնագրային հարկի առավել ցածր դրույքաչափ:
Փետրվարի 8-ին, ժամը 12:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում՝ «Գենացվալե» վրացական ռեստորանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Արցախում փետրվարի 7-ին զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացած 19-ամյա Հայկ Քալանթարյանը Տավուշի մարզի Նավուր գյուղի բնակիչ էր:
Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Պետական գույքի կառավարման վարչության կողմից արձանագրվել են պետական մարմիններին, պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններին ամրացված մի շարք անշարժ գույքեր, որոնք փաստացի չեն օգտագործվում կամ օգտագործվում են ոչ արդյունավետ և մասնակի։
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Հանրային խորհրդի մասին օրենքի նախագիծը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների հերթական սուտ տեղեկությունը՝ հայկական կողմի դիվերսիոն փորձի և վիրավորներ ունենալու մասին:
Միայն պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց գույքահարկից ազատելու տրամաբանությունն այն է, որ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում անձն, իր կամքից անկախ, զրկվում է գույքն օգտագործելու կամ դրանից օգտվելու հնարավորությունից, ինչպես նաև առհասարակ եկամուտներ ստանալու հնարավորությունից:
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Ներման մասին» օրենքի նախագիծը:
Փետրվարի 7-ին ժամը 14:50-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի տարածքում աֆրիկյան ժանտախտ հիվանդության պատճառով սատկել է 31 գլուխ խոզ, որոնք պատկանում էին նույն համայնքի բնակիչներ Ս.Ս.-ին (18 գլուխ խոզ) և Գ.Ս.-ին (13 գլուխ խոզ):
Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ մարզերի և քաղաքների խորհրդանիշներին և ընդգծեց, որ այս առումով ունենք խայտաբղետ պատկեր:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, երեկ՝ փետրվարի 7-ին, Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը։
Վեր հանված տվյալների համաձայն՝ առկա են գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողատարածքներ, որոնց օգտագործման մակարդակը չափազանց ցածր է, մասնավորապես՝ միայն Արարատյան դաշտում արձանագրվել է շուրջ 24 հազար հեկտար ոռոգելի հողատարածք։
Մոսկվայում ձերբակալվել է հայկական ծագմամբ գործարար Օլեգ Մկրտչյանը: Այս մասին հայտնում է Մոսկովսկի կոմսոմոլեցը: Այս մասին հայտնում է obozrevatel.com-ը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսանողները վարձավճարները չվճարելու պատճառով հայտնվել են դատարանում:
Քիչ առաջ ավարտվեց Ազգային ժողովի հերթական նիստը, և սկսվեց կառավարության նախաձեռնած արտահերթ նիստը:
Հայտարարվել է հետախուզում մարմնական ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
Աշխարհի խոշորագույն առցանց տաքսի պատվիրելու համակարգը՝ Uber-ը և ռուսական Yandex-ն ավարտին են հասցրել Ռուսաստանում և հարևան երկրներում տաքսի ծառայությունների միաձուլման պայմանագիրը:
Փետրվարի 8-ից հանրապետության ճանապարհներին խախտումներ կֆիքսեն նաև շարժական արագաչափերը։
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական, դատավարական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ հանցավոր սխեմաներում ընդգրկված բոլոր պաշտոնատար անձանց շրջանակը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու նպտատակով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իսլամական շուկան գայթակղիչ է դարձել հայ գործարարների համար։ Այժմ այնտեղ փորձում է մուտք գործել եւ այդ նպատակով բանակցություններ է վարում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գարեջրի բիզնեսով զբաղվող Հակոբ Հակոբյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ տարվա սեպտեմբերին Երեւանի Վերնիսաժին հարող տարածքում կրակոցներ արձակելու եւ սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գնվող ալավերդցի քրեական հեղինակություններ Ալբերտ Բլբուլյանն ու Արմեն Կարադավիդովը, որ ավելի ուշ հայտնաբերվել էին Վրաստանում, դեռեւս չեն տեղափոխվել Հայաստան:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Ճամբարակի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: