
Խոշոր հրդեհ Երևանում. այրվածքներ ստացած տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է

Փետրվարի 9-ին՝ ժամը 01:28-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Քրիստափորի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման ու «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Փրկարարները, տարբեր աստիճանի այրվածքներով, տնից դուրս են բերել 1955 թ. ծնված Ա. Ա.-ին, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այնուհետև՝ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն». բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:11-ին, մարվել՝ 02:34-ին: Ամբողջությամբ այրվել է հյուրասենյակը (20 քմ)՝ գույքով և տանիքը (20 քմ): Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը տուժածի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: