
Տեղումներ են սպասվում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փետրվարի 9-ին, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 10-ին առանձին շրջաններում, 13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ:
Վարդենյաց լեռնանցքում (Գեղարքունիքի մարզի կողմից) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: