Բաժիններ՝

Վարդենյաց լեռնանցքում (Գեղարքունիքի մարզի կողմից) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փետրվարի 9-ին, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 10-ին առանձին շրջաններում, 13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ:

Վարդենյաց լեռնանցքում (Գեղարքունիքի մարզի կողմից) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս