««Նուբարաշենի» մանկատան տարբեր խորը խնդիրներ ունեցող երեխաներին աքսորել են Կապանի թիվ 3 հատուկ դպրոց». Անահիտ Բախշյան

««Նուբարաշենի» մանկատան տարբեր խորը խնդիրներ ունեցող երեխաներին աքսորել են Կապանի թիվ 3 հատուկ դպրոց». Անահիտ Բախշյան

«Կապանում թիվ 3 հատուկ դպրոց կա, որտեղ այս պահին մոտ 80 երեխա կա՝ իրապես հատուկ կարիքներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը:

Նրա խոսքով՝ «Նուբարաշենի» մանկատան տարբեր խորը խնդիրներ ունեցող երեխաներին «աքսորել են» Կապանի թիվ 3 հատուկ դպրոց. «Պետությունը ոչ մի լումա չի տալիս նրանց համար, մեծ մարդիկ են արդեն: Այդ թիվ 3 դպրոցի տնօրենն ասում է՝ այդ 17 հոգուն ո՞նց պահեմ, խիղճս չի տանում՝ նրանց փողոցում թողնեմ, բայց այն էրեխեքի հաշվին է դա լինում: Սա պետական մտածելակե՞րպ է, պետական քաղաքականությո՞ւն է»:

Ա. Բախշյանն ասաց, որ ինքն այս հարցով բազմիցս դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, սակայն՝ ապարդյուն. «Պարոն Ասատրյան, մի անգամ չէ, որ այս հարցի մասին խոսում ենք: Դուք ինձ պատասխանել եք, որ ձեր՝ Սյունիքի մարզի սոցիալական աջակցության ծառայության կենտրոնը կգա, կգնահատի նրանց կարիքները, փաստաթղթերը կպատրաստեք ու կտեղափոխեք: Անցել է 4 ամիս, ու դուք ոչ մի քայլ չեք անում»:

Ա. Բախշյանը նկատեց, որ այդ 17 հոգին դպրոցական տարիքի չեն, 28-ից բարձր է նրանց տարիքը, մանկատան շրջանավարտներ են, ունեն լուրջ կարիքներ, ինքնուրույն չեն կարող ապրել. «Նրանք պետական խնամքի տակ գտնվող մարդիկ են, ու նրանք այսօր ապրում են թիվ 3 հատուկ դպրոցի երեխաներին տրված գումարների հաշվին: Ես գիտեմ, որ մարզպետարանը դեսից-դենից գումար է գտնում, տալիս, բայց դա էլ իրենց պարտականությունը չէ, և դա սխալ մոտեցում է: Արմատապես այդ խնդիրը պետք է լուծվի: Կապանի թիվ 3 հատուկ դպրոցը պետք է ազատվի, պետք է ծառայի միայն այդ դպրոցի երեխաների համար, որոնց կարիքները շատ են»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։