Երևանում քաղաքացիները մնացել են վերելակում
Փետրվարի 12-ին` ժամը 11:34-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի նրբանցքի թիվ 4 շենքի 2-րդ մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացիներն արգելափակվել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները վերելակային ծառայության մասնագետի հետ համատեղ քաղաքացիներին դուրս են բերել վերելակից: