Բաժիններ՝

Վթարային ջրանջատում Աջափնյակ վարչական շրջանում

Երեւան, Աջափնյակ, Հալաբյան 22 հասցեում տեղի ունեցած խոշոր ջրագծի վթարի վերացման աշխատանքների ընթացքում առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնցով պայմանավորված ջրամատակարարումը Աջափնյակում այսօր ժամը 24.00-ի փոխարեն նախատեսվում է վերականգնել վաղը փետրվարի 13-ին ժամը 10.00-ին:

Ջրանջատման հասցեներն են՝ Շինարարների, Էստոնական, Արզումանյան, Առաքելյան, Սիսակյան, Լենինգրադյան, Հալաբյան, Ջանիբեկյան, Հակոբյանց, Հասրաթյան, Մարտիորսյան, Չուխաջյան, Միրաքյան, Սպորտի, Հասմիկի, Ա. Սարգսյան, Թերլեմեզյան, Աբելյան, Լուկաշինի, Գր. Զոհրապի, Ոսկանյան, Պարսեղով փողոցներ, Վշտունի փողոց և նրբանցքներ, Խ.Խաչատրյան փողոց և նրբանցքներ, Բաշինջաղյան փողոցի առանձնատներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս