Բաժիններ՝

«Կարևոր է, որ ձեզանից յուրաքանչյուրն իրեն ՀՀ լիարժեք քաղաքացի զգա». Արմեն Սարգսյան

ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

«Ես խնդրեցի, որ այս հանդիպումը կայանա, քանի որ կարծում եմ` այն շատ էական է: Էական է մի ազգի համար, որն աշխարհով մեկ ունի մեծ սփյուռք: Ես ինքս էլ ընտանիքիս հետ երկար տարիներ ապրել եմ Հայաստանից դուրս ու շատ լավ գիտեմ, որ համայնքը շատ կարևոր է: Ձեզանից յուրաքանչյուրը՝ անկախ նրանից, թե ինչ ազգության է և ինչ անձնագիր է կրում բացի Հայաստանի Հանրապետության անձնագրից, իրեն զգա ՀՀ լիարժեք քաղաքացի»,- ՀՀ նախագահի աշխատակազմին կից ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի անդամներին ասաց Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով, բազմազգ քաղաքն ու բազմազգ մշակույթը մեծ հարստություն է: Արմեն Սարգսյանը հույս հայտնեց, որ հետագայում ևս առիթ կունենա շփվելու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ:

«Դուք ինձ համար իմ հայրենակիցն եք ու անկախ նրանից` ես կլինեմ ՀՀ նախագահ, թե ոչ, չեմ կարծում, որ մեր հարաբերությունները այսպես կավարտվեն: Առաջ մենք այս խորհրդի կարգավիճակով իրար հետ չենք հանդիպել, բայց ձեզանից շատերին ես անձամբ ճանաչում էի, ոմանք էլ իմ երկար տարիների ընկերներն են եղել»,- ասաց Արմեն Սարգսյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս