«Ելքը» դատապարտում է
                                    Երևանի ավագանու «Ելք» խմբակցության պաշտոնական դիրքորոշումը Երևան ավագանու՝ փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցածի վերաբերյալ։
«Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցածի վերաբերյալ «Ելք» խմբակցությունը հայտարարում է, որ թեպետ ԵԾ այն գործողությունը, ինչին հաջորդեց ՀՀԿ կողմից կիրառված բռնությունը, մեր գործիքակազմից դուրս է, Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը խստորեն դատապարտում է ավագանու անդամի նկատմամբ կիրառված բռնությունը և իրավապահ մարմիններից պահանջում անհապաղ միջոցներ ձեռնարկել միջադեպի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    