
Ֆեյսբուքյան օգտատերը հարցաքննվում է «Մեդիալաբ»-ի գլխավոր խմբագրին սպառնալու կասկածի շուրջ

«Մեդիալաբ»-ի գլխավոր խմբագրի նկատմամբ սպառնալիքների հնչեցնելու կասկածի շուրջ ֆեյսբուքյան օգտատերն այս պահին հարցաքննվում է։ «Փաստինֆո»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք նաև, որ խմբագրի հասցեին հնչեցված սպառնալիքների փաստով քրեական գործ է հարուցվել և գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանը տուժող է ճանաչվել:
Նշենք նաև, որ Մարիաննա Գրիգորյանը «Facebook» սոցիալական ցանցում սպառնալիք է ստացել, ինչի պատճառ է հանդիսացել լրատվամիջոցում հրապարակած ծաղրանկարը:
Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ այդ անձը խմբագրին վախեցրել է, որ «Մեդիալաբ»-ը կարող է արժանանալ 2015թ. հունվարին ահաբեկչական հարձակման ենթարկված ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի ճակատագրին։
Խմբագիրը նաև հայտնել է, որ նշված անձի կողմից սպառնալիքներ են հնչել իր անչափահաս դստեր հասցեին: