Բաժիններ՝

««Երկիր Ծիրանին» իշխանություններին 10-ով 0 արեց». Հոգեբան

««Երկիր Ծիրանին» ունի աշխատանքի իր ստրատեգիան. դա պրովոկացիաներն են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով օրերս Երևանի ավագանիում տեղի ունեցած միջադեպի մասին՝ նման տեսակետ հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը:

Ըստ նրա՝ ԵԾ-ի այդ ստրատեգիայի հիմքում ընկած է ուշադրություն գրավելու, տպավորություն թողնելու, հուզական դաշտը լիցաքավորելու ձգտումը. «Դա ավելի շատ բնորոշ է կանանց, քան տղամարդկանց, չնայած, տղամարդիկ էլ հետ չեն մնում: Նրանք այդ ամենը հաշվի առնելով՝ եկել էին ասելու՝ տեսեք, ինչ վիճակ է: Մյուս կողմի անդամներն էլ որոշակի հրահանգից հետո իրենց նվիրվածությունն են փորձել ցուցաբերել, որովհետև այդ մարդիկ ընտրվել են նրա շնորհիվ, իշխանությունների հովանավորությամբ և այդ դիրքում բավական մեծ օգուտներ ունեն: Դրա համար մեկը մյուսին հերթ չտալով՝ փորձում էին ցույց տալ, որ իրենք ամենաքծնողն են, ամենանվիրվածն են, որովհետև խոսակցություններ էին լինելու՝ ով պաշտպանեց, ով թողեց, և այլն»:

Հոգեբանը գտնում է՝ այդ իրավիճակի պատճառը լիդերության խնդիրն էր. «Ցանկացած նիստ, ժողով, խորհուրդ, ունի իր վարողը, ում հիմնական նպատակն է՝ կոնստրուկտիվ ճանապարհով նիստը վարել և թույլ չտալ կոնֆլիկտներ, խնդիրներ, որովհետև ցանկացած նիստի ժամանակ էլ բուռն կրքեր կարող են զարգանալ: Հենց նիստը վարողը պետք է կարողանա ստոպ տալ, կանխել այդ խնդիրը: Փաստորեն, նիստը վարողը ոչ միայն այդ իրավիճակում չկողմնորոշվեց, այլև չկարողացավ իրական գնահատական տալ՝ թույլ տալով իրավիճակը վերահսկողությունից դուրս գա: Այդտեղ արդեն սկսվեց քաոսը: Այսինքն՝ պատճառը ես համարում եմ տվյալ նիստը վարողի՝ քաղաքապետի, ոչ ադեկվատ ռեակցիան:

Ո՞վ չգիտի Զարուհի Փոստանջյանին, ես ինքս չեմ շփվել, բայց գիտեմ, որ պրովոկացիա պետք է լինի, նա էլ գիտեր, պետք է ժպտալով, ծիծաղելով, հումորով թույլ տար՝ բերեին, տեսներ՝ ի՞նչ պետք է անեին: Փոխարենը՝ ասեց՝ եկեք ես պաշտպանվեմ, դուք գնացեք, ձեր վրա վերցրեք հարվածը:  Փաստորեն, ինչ կանխատեսել էր «Երկիր Ծիրանին», 10 անգամ ավելի արդյունք ունեցավ: Փաստորեն, նա 10-ով 0 արեց, հաղթեց, ու շատ մարդկանց դեմքերը երևացին, ամեն մեկն իր էությանը համապատասխան գործեց»:

Կարդացեք նաև

Ս. Խուդոյանը խորհուրդ է տալիս, որ ընդդիմադիրները շարունակեն նման բաներ անել, որովհետև, ըստ նրա, իշխանությունները ցույց տվեցին, որ դա աշխատող տարբերակ է:

Նա հիշեցրեց, որ Զ. Փոստանջյանը Եվրոպական խորհրդում Սերժ Սարգսյանին մեղադրեց մոլախաղերի մեջ, բայց պրովոկացիան քանդվեց, որովհետև Սերժ Սարգսյանը շատ կոռեկտ պատասխանեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս