
«Այն կանայք, որոնց բռնաբարել են, 90 տոկոս դեպքերում իրենք պրովոկացիաներ են արել». Հոգեբան

Երևանի ավագանիում օրերս տեղի ունեցած միջադեպի թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հոգեբան Սամվել Խուդոյանին խնդրեց տալ կնոջ վրա ձեռք բարձրացնող տղամարդու հոգեբանական բնութագիրը:
Ի պատասխան՝ Ս. Խուդոյանն ասաց. «Այսինքն՝ եթե կինը քեզ ծեծի, դու պետք է լուռ գլուխդ կախե՞ս, ասես՝ խփի, մի հատ էլ խփի՞: Իհարկե, այն մարդը, որն իր երեխային, իրենից ավելի թույլին, կնոջը ծեծում է, դա մակարդակի հարց է, դա նշանակում է՝ այդ մարդը ո՛չ ինտելեկտ ունի, ո՛չ դաստիարակություն ունի, ո՛չ ի վիճակի է հարցը լուծել: Բայց այդ պրովոկացիաների դեպքում տղամարդը պետք է այնպիսի բաներ անի, որ այդ պրովոկացիան չաշխատի, որովհետև կանայք շատ են պրովոկացիաներ անում: Մի հետազոտություն կա, որ այն կանայք, որոնց բռնաբարել են, 90 տոկոս դեպքերում իրենք պրովոկացիաներ են արել, հենց այնպես չի եղել: Իսկ ինչ վերաբերում է ընտանիքներին, ընտանիքում ամուսինն ու կինը հոյակապ գիտեն սիգնալները՝ ինչ անեն, ինչ կլինի»: