![](/banners/BeFunky-design.jpg)
«Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենա է այրվել
![](https://168.am/wp-content/uploads/2017/07/899662.jpg)
Փետրվարի 15-ին, ժամը 12:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայում՝ «Երևան ՋԷԿ»-ի խաչմերուկի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վար է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արին-Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում կայանած «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող 356 OS 61 պետհամարանիշով ավտոմեքենայում:
Հրդեհը մարվել է ժամը 13:18-ին: Այրվել է շարժիչը՝ մասամբ: