Աբովյանում կատարված դանակահարությունը բացահայտվեց:
Ոստիկան ներկայացած և զբոսաշրջիկներին կողոպտած քաղաքացին հայտնաբերվեց։
Հաշմանդամության կարգ տրամադրելու գործընթացում սպասվում են փոփոխություններ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ թևակոխել են բժշկասոցիալական ոլորտի բարեփոխումների ակտիվ փուլ:
ԱՄՆ-ից ուղարկված ծանրոցում հաշիշի յուղ հայտնաբերվեց:
Հայ ազգային կոնգրեսն Ազատության հրապարակում կազմակերպել է արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հոբելյանական տոնական հավաք։
Ոստիկաններն առանձնապես խոշոր չափի թմրանյութ ու զենք են հայտնաբերել:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի՝ 2018թ. փետրվարի 19-ի թիվ 96-Ա հրամանով՝ արդարադատության գնդապետ Գրիգոր Սարգսյանն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, Կենտրոնական բաժնի աշխատակիցների հետ, փետրվարի 19-ին Երևանի Աճառյան փողոցում հայտնաբերել ու գողության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Աղասի Հակոբյանին։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Ամալյա Եղոյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ասաց, որ կառավարության ընդունելությունների տունը, որը նախատեսված է՝ որպես Հանրապետության 4-րդ նախագահի նստավայր, գտնվում է մասնավորեցման ծրագրում:
Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 192 տրանսպորտային միջոց:
Երեւանում գրանցված 4800 բազմաբնակարան շինություններից 300-ը ունի 3-ից 4-րդ կարգի վնասվածության աստիճան:
Փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշակել Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություններ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) անդամներին, ովքեր ս.թ. փետրվարի 20-23-ին մասնակցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվող ԳՀԽ նիստին:
Ցավոք 83 տարեկանում մահացել է գնդապետ Հայկ Գարեգինի Մանուկյանը: Նա գրեթե կես դար ծառայել է ԽՍՀՄ բանակում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող սրճարաններից մեկից գողություն կատարած անձանց ինքնությունը:
Անշարժ գույքի շուկայում Հայաստանում 2017-ին գրանցվել է գների նվազում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ – ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա:
Պատռված տաբատի վերաբերյալ հարսանիքի ժամանակ արված դիտողությունը դարձել էր սպանության պատճառ:
Պետական գույքի օտարումից մուտքերը բյուջե 2017 թվականին կազմել են 685 միլիոն 746 հազար դրամ, որը 2016 թվականի համեմատ՝ աճել է 4.7 անգամ: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ամփոփելով 2017 թվականը՝ նշեց, որ ընդհանուր դրամական միջոցները 2017 թվականին կազմել են 2 միլիարդ 46 միլիոն 287 հազար դրամ, որը 2016 թվականի համեմատ աճել է 1.7 անգամ:
Մարզերում 69 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում։
Ինչպես հայտնի է, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական էր տվել լիարժեք չօգտագործվող պետական անշարժ գույքերի վերաբերյալ:
«Արմենիա» ավիաընկերությունը մարտի 8-ի կապակցությամբ հնարավորություն է ընձեռում իր բոլոր ուղևորներին մեկնելու պատմական Երուսաղեմ և Բեթղեհեմ աննախադեպ էժան ավիատոմսերով:
Փետրվարի 19-ին ժամը 11:28-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Բերձոր-Գորիս ճանապարհահատվածի 25 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
«Իրազեկ քաղաքացի միավորում» hասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանն այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Պատասխանատվության քրեականացում. ահաբեկչության քարոզի կանխարգելո՞ւմ, թե՞ մահակ ընդդիմախոսների գլխին» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ այդ նախաձեռնությամբ իշխանությունները փորձում են զսպել քաղաքացիներին.
Ապօրինի արդյունահանված ձկներն ու ձկնորսական պարագաներն առգրավված են:
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ դա չի համարվում մարդու իրավունքների խախտում, եթե որոշակի կանոններ պահպանվում են: Կհետևենք, որ այդ կանոնները պահպանվեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին՝ որքանով է իրավաչափ շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքերի կիրառումը՝ հաշվի առնելով, որ մարդու մասին անձնական տվյալներ են հավաքվում՝ առանց նրա իմացության:
Փետրվարի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին ժամը 14:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: