«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Գրիշա Վիրաբյանի հայտարարությունը, ըստ որի՝ Գեւորգ Կոստանյանն իրեն կաշառք է տվել, ինչպես նաեւ «Ելքի» ամենապարկեշտ ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի փաստաբանական ծառայությունից հրաժարվելու պատճառները, ոչ միայն Վիրաբյանի թիկունքում կանգնած հայտնի անձի քաղաքական նկրտումներն են, այլեւ ունեն հույժ «ֆինանսական» հենք:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը վերջերս տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ դժգոհել է նախարարության աշխատակիցներից, որ չեն կարողանում մասնավոր հիվանդանոցների հետ լավ աշխատել եւ դրանք պահել հսկողության տակ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Ինտեր Պրուդ» ՍՊԸ-ում իրականացվող պետական վերահսկողության շրջանակներում տեղեկացել է, որ ընկերությունն արտադրում է «Կրեստյանկա» ապրանքանիշի միայն 200 գրամանոց բուսասերուցքային կարագ…
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում շարունակվում են բարեփոխումները․ «պլիտաներ» չմիացնելուն, հեռախոսները լիմիտավորելուն, արտերկիր մեկնողների կոնյակի քանակն ինտերնետում հրապարակելուն զուգընթաց փորձ է արվել «մաքրել» նաեւ ԱԺ տարածքն արտոնյալների մեքենաներից, որոնք առաջ հանգիստ մտնում էին ԱԺ այգի՝ խախտելով կանոնները:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` դատական համակարգում բարձրագույն դատական խորհրդի կազմում ընդգրկվելու համար թեժ պայքար է սկսվել:
Մեր խորհրդարանում կրկին քննարկում են բարձրագույն կրթության ոլորտը: Քննարկում են կառավարության ներկայացրած «Ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու խնդիրները» խոսուն անունով փաստաթուղթ-ծրագրի շրջանակում:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 52-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել կնոջը ծեծելու մեղադրանքում: Նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի` 50.000 դրամի չափով:
Արմերիկացի հոգեւորական Գրեգ Մեդսոնը սելֆին մեղք է համարում: Սելֆիի վերաբերյալ եկեղեցականի կարծիքը հրապարակվել է «Omaha World Herald» թերթում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ փետրվարի 23-ին ժամը 10։00-18։00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի` Կամոյի, Չալաբյան, Զորավար Վարդանի, Նարեկացու փողոցների, Անդրանիկի նրբանցքի…
ՀՀ կառավարությունը դրական եզրակացություն տվեց Ազգային ժողովի պատգամավոր Գալուստ Սահակյանի և մի շարք այլ պատգամավորների օրենսդրական փոփոխության առաջարկին, որը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքին:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կայացրել որոշում՝ կառուցապատողին պարտավորեցնել դադարեցնել սյունաձև բազալտների «Բազալտե երգեհոն» և «Անանուն քարայր» բնության հուշարձանների մոտ գտնվող հողամասում իրականացվող շինարարական աշխատանքները, մինչև շրջակա մջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման և փորձաքննության իրականացումը:
Բժշկի աշխատասենյակից կատարված գողությունը բացահայտվեց:
«Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն» հ/կ նախագահ Արթուր Աթոյանը կարծում է, որ դեղերը դեղատոմսերով վաճառելը բարձրացնելու է դեղերի գինը:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ստեփան Սևակի Ստեփանյանի մահվան դեպքի առթիվ:
Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնի գործունեության մեկնարկի կապակցությամբ, այսօր այցելել է պոլիտեխնիկական համալսարան:
Սոցիալական ցանցի օգտատիրոջ՝ հնդկական «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերության արտադրության «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգի մեջ որդեր լինելու վերաբերյալ գրառման հիման վրա՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետկան ծառայությունը ձեռնարկել է պետական վերահսկողության միջոցառումներ:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Գրիգոր Կարապետի Եղոյանի սպանության դեպքի առթիվ։
Փետրվարի 21-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 75-րդ կմ-ին իրար են բախվել «Սամանդ» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ:
Բնապահպանական տեսուչները կատարել են ուսումնասիրություն Գառնիի կիրճում գտնվող «Քարերի Սիմֆոնիա»-ի տարածքում և փաստել, որ փայտե տաղավարը կառուցվում է հուշարձանից 12 մետր հեռավորության վրա, որը հանդիսանում է սեփական տարածք:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը երկու մեծ հետազոտություն է կատարել քաղցկեղի և թոքախտի շրջանակներում և որոշել, թե մարդիկ երբ վատ են զգում, ինչ են անում։
Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայության» սեյսմոլոգիական ցանցը փետրվարի 15-21 ժամանակահատվածում գրանցել է 19 երկրաշարժ, որից 6-ը Հայաստանում, մեկը՝ Արցախում, մնացածը՝ այլ երկրներում:
ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում ստացած 20-ամյա Գրիգոր Եղոյանը Ախուրյանի տարածաշրջանի Ախուրյան գյուղի բնակիչ էր:
Փետրվարի 21-ին, ժամը 21.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և ծառին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս տարի կառավարությունը 3 ծրագրերով կաջակցի հողօգտագործողներին՝ մատչելի գներով տրամադրելով պարարտանյութեր, սերմացուներ և դիզվառելիք։
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարի կողմից ուղարկված դիմում-բողոքը Հայաստանի գլխավոր դատախազությունն ուղարկել է Քննչական կոմիտե՝ դրանում ներկայացված հանգամանքները արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակում քննությամբ ստուգելու և իրավական գնահատական տալու նպատակով:
Դեղերը դեղատոմսով գնելու ՀՀ առողջապահության նախաձեռնությունն ամենևին ուղղված չէ մարդկանց կյանքը բարդացնելուն:
Փետրվարի 22-ի ցերեկն առանձին շրջաններում, փետրվարի 226-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Բիզնես էթիկայի նորմերն ու բարձրակարգ սպասարկումը շարունակում են մնալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում:
Ախթալայի կոմբինատում տեսչական ստուգումները շարունակվում են, սակայն արդեն միջանկյալ արդյունքներով արձանագրվել են որոշակի խախտումներ։ Այսօր այս մասին կառավարության նիստից հետո հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով կոմբինատի պոչանքները Դեբեդ գետը լցվելու մասին տարածված տեսանյութին: