
Ավտովթար Բերձոր-Գորիս ճանապարհահատվածին. ավտոմեքենայում եղել է 6 ուղևոր

Փետրվարի 19-ին ժամը 11:28-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Բերձոր-Գորիս ճանապարհահատվածի 25 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Քաշաթաղի ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Տեղ հասնելուց պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դ.Ա.-ն իր վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան:
Ավտոմեքենայում գտնվում էին 6 հոգի: