
«Արմենիա» ավիաընկերությունը հնարավորություն կընձեռքի մեկնել Երուսաղեմ և Բեթղեհեմ էժան ավիատոմսերով

«Արմենիա» ավիաընկերությունը մարտի 8-ի կապակցությամբ հնարավորություն է ընձեռում իր բոլոր ուղևորներին մեկնելու պատմական Երուսաղեմ և Բեթղեհեմ աննախադեպ էժան ավիատոմսերով:
Մարտի 8-ից 11-ը Երևան-Թել Ավիվ-Երևան երկկողմանի ավիատոմսի արժեքը ավիաընկերությունը սահմանել է 199 եվրոյին համարժեք դրամ: Ընդ որում, այս արժեքով տոմսերի քանակը տվյալ չվերթների համար սահմանափակ չէ:
Ընկերությունը նման քայլի գնալիս հաշվի է առել, որ մարտի 8-11-ը Հայաստանում ոչ աշխատանքային օրեր են:
Ավիաընկերությունը նման նախաձեռնութամբ հայաստանցիներին ուրախացրել էր նաև ամանորի տոներին։ Այն ժամանակ ընկերությունը Թել Ավիվ, Բեյրութ, Վորոնեժ, Մինվոդի ուղղություների համար աննախադեպ ցածր սակագներ էր սահմանել։ Ավիաընկերությունը Երևանից Թել Ավիվ և հակառակ ուղղությամբ մշտական չվերթներ է իրականացնում 2017 թվականի մայիսի 17-ից։
Չվերթներն իրականացվում են հինգշաբթի և կիրակի օրերին։ Թռիչքի տևողությունը երկուսուկես ժամ է։