Մահացել է գնդապետ Հայկ Գարեգինի Մանուկյանը
ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ցավոք 83 տարեկանում մահացել է գնդապետ Հայկ Գարեգինի Մանուկյանը: Նա գրեթե կես դար ծառայել է ԽՍՀՄ բանակում: 1977-1984թ եղել է Թումանյանի շրջանի զին կոմիսար: ՀՀ ԶՈւ-երի ստեղծման առաջին օրվանից ունեցել է ներդրում բանակի կայացման գործում: 1992-2005թ գնդապետ Մանուկյանը ծառայում էր ՀՀ Նախագահի Գլխավոր ռազմական տեսչությունում, որպես ավագ տեսուչ:
2005-2015թ դասավանդել է Լուսակերտի ուսումնահրետանային գնդում: Արժանացել է բազում պետական և գերատեսչական մեդալների ու պարգևների: Շատերն են հիշում խստապահանջ և բանիմաց պապիկին, ինչպես մենք էինք ասում, հրետանավորներս:
Ցավակցում ենք հարազատներին»: