
Ապօրինի ձկնորսություն` Ողջի գետից

Փետրվարի 18-ին ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի Միջնավանի բաժանմունքի քրեական հետախուզության ծառայողներն օպերատիվ տեղեկությունների ստուգմամբ պարզել են, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ` 1976թ. ծնված Ա.Ա-ն, 1980թ. ծնված Տ.Ա-ն և 1974թ. ծնված Ա.Ս-ն վերջինիս պատկանող «ՎԱԶ 2107» ավտոմեքենայով ներկայացել են Քաշաթաղի շրջանի Կերեն գյուղի մոտակա հոսող Ողջի գետ և էլեկտրական վերարտադրիչ սարքի միջոցով ապօրինի արդյունահանել 6 հատ «Կողակ» տեսակի ձուկ:
Ապօրինի արդյունահանված ձկներն ու ձկնորսական պարագաներն առգրավված են: