«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Տարոն Ավիա» ավիաընկերությունը վերջին թռիչքը Երեւանից իրականացրել է նոյեմբերի 14-ին, իսկ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա վերջին թռիչքը եղել է դեկտեմբերի 31-ին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1-ից Հայաստանում մի շարք դեղեր հնարավոր կլինի ձեռք բերել միայն տեղատոմսով. ուղիղ մեկ շաբաթից ուժի մեջ կմտնի ՀՀ կառավարության «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը:
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի փետրվարի 22-ին ժամը 09.00-21.00 Երեւանում կդադարեցվի Գրիգոր Լուսավորչի, Լազոյի, Կարա-Մուրզայի, Բունիաթյան, Կաշեգործների, Բրյուսովի փողոցների, Արշակունյաց պողոտայի 1-34 համարների ջրամատակարարումը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 21-ին, ժամը 21:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ փետրվարի 22-ին ժամը 10։00-18։00-ն կդադարեցվի Երևանի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Պուշկինի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում:
ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրին հավանություն տալու մասին նախագիծը:
Փետրվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանի:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը փետրվարի 21-ին ՀՀ վարչական դատարանի դատավորներին է ներկայացրել դատարանի նորանշանակ նախագահ Աղասի Դարբինյանին և նշել, որ նրա աշխատանքային փորձառությունը, մասնագիտական պատրաստվածությունն ու մարդկային որակները բավարար են այդ պատասխանատու պաշտոնը ստանձնելու և դատարանի նախագահի պարտականությունները պատշաճ կատարելու համար:
Թրաֆիքինգի տեսանկյունից ՀՀ քաղաքացիների համար առավել վտանգավոր են համարվում Արաբական Միացյալ Էմիրությունները, Թուրքիայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը։
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում կներդրվի տեղորոշման համակարգ: Այս նպատակով փոփոխություն կկատարվի «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին նախագծում, որը Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը կներկայացնի վաղվա կառավարության նիստում։
Լինում են դեպքեր, երբ հանդիպում ես մարդկանց մի տեսակի, որոնք անընդհատ, ամեն ինչում մեղադրում են շրջապատին։ Մի գեղեցիկ օր այդ մեղադրանքը նաև քեզ է ուղղվում՝ ուղղակի թե անուղղակի կերպով։
ՀՀ զինված ուժերի զինծառայող Ստեփան Ստեփանյանը փետրվարի 12-ին մահացել է զինվորական հոսպիտալում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի կենտրոնում գտնվող ավտոտնակներից մեկից, որն օգտագործվել է որպես պահեստարան, գողություն կատարած անձանց ինքնությունը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, 5 անձ ձերբակալվել է:
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 21-ին, 79 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանը:
Փետրվարի 21-ին, ժամը 15:06-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 1 շենքի մուտքում այրվում են էլ. հաշվիչներ:
Փետրվարի 21-ին, ժամը 12:43-ին ահազանգ է ստացվել, որ Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 21-ին, ժամը 12:54-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, մսի շուկայում իրականացվող պարբերական շրջայցերի շրջանակում, փետրվարի 21-ի առավոտյան Զավարյան 16 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Մեխակ Գրիգորյանի իրացման կետում կանխել է 78 կգ ընդհանուր քաշով ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը: Միսը եղել է առանց ուղեկցող փաստաթղթերի:
«Դեղորայքի ոլորտում Հայաստանի կողմից Վրաստանին հարստացնելու պրոցեսը գնալով շատանում է։ Տարիներ շարունակ ահազանգում ենք այս մասին, և արդեն դեղերի 40 տոկոսը կոնտրաբանդայի ձևով բերվում է Վրաստանից, որովհետև Վրաստանում 20 տոկոս ԱԱՀ-ն չկա, որը մեզ մոտ գանձվում է, դեղերն էլ մատչելի են»:
Փետրվարի 21-ի ցերեկը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղից դեղատոմսով բացթողնման ենթակա է 2700-ը: Մարտի 1-ից պարտադիր պահանջը կգործի հակաբիոտիկների, հորմոնային պրեպարատների և կոդեին պարունակող դեղերի, հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկումային և հակաուռուցքային դեղերի, իսկ հոկտեմբերի 1-ից՝ դեղատոմսով դուրս գրվող մնացած բոլոր դեղերի նկատմամբ:
Փետրվարի 9-ին հաղորդվել էր անհայտ անձանց կողմից 2017թ. հոկտեմբերի 30-ին և նոյեմբերի 3-ին «Արցախանտառ» ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի Չլդրանի անտառպետության առաջին պահաբաժնի թիվ 41 և 15 հատատեղերում տարբեր տեսակի 25 հատ ծառ ապօրինի հատելու մասին:
Հայաստանում կարմրուկի մեկ դեպք է արձանագրվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն ասաց, որ հիվանդը 42 տարեկան է, ով կարմրուկի դեմ չի պատվաստվել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ Մ. Ս.-ի հաղորդման հիման:
Փետրվարի 20-ին ժամը 14:40-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի բնակիչ` 1995թ. ծնված Ն.Պ-ն, վարելով իրեն պատկանող «Միցուբիշի Պաջերո» ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 50 շենքի դիմացի ճանապարհահատվածում բախվել է առջևից ընթացող Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1972թ. ծնված Ա.Գ-ի վարած «Օպել Զաֆիրա» ավտոմեքենային։
Դեղորայքային թունավորում Գյումրիում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: