
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է ՀՀ վարչական դատարանի նորանշանակ նախագահին

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը փետրվարի 21-ին ՀՀ վարչական դատարանի դատավորներին է ներկայացրել դատարանի նորանշանակ նախագահ Աղասի Դարբինյանին և նշել, որ նրա աշխատանքային փորձառությունը, մասնագիտական պատրաստվածությունն ու մարդկային որակները բավարար են այդ պատասխանատու պաշտոնը ստանձնելու և դատարանի նախագահի պարտականությունները պատշաճ կատարելու համար:
Ինչպես տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման ավարտին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն:
ՀՀ Նախագահի 2018 թվականի փետրվարի 21-ի հրամանագրով՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանը նշանակվել է նույն դատարանի նախագահ: