Վթար ԱՄՆ դեսպանատան մոտ. քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 21-ին, ժամը 21:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Ավտոմեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Shamshyan.com կայքը հայտնում է, որ վարորդին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները դուրս են բերել, նա տեղափոխվել է հիվանդանոց։

Տեսանյութեր

Լրահոս