
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. կան տուժածներ

Փետրվարի 21-ին, ժամը 12:43-ին ահազանգ է ստացվել, որ Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի 34 SM 173 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1960 թ. ծնված Ե. Է.) և «Mercedes E124» մակնիշի 30 OA 022 պետհամարանիշի (վարորդ՝ 1990 թ. ծնված Գ. Բ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից. քաղաքացին հրաժարվել է հոսպիտալացումից:
Փրկարարներն հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի