Խոշոր ավտովթար Ապարանում. հայտնի է վիրավորների ինքնությունը
Փետրվարի 21-ին, ժամը 12:54-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքի սկզբնամասում՝ «Վերածնունդ» հուշահամալիրի դիմաց, բախվել են «ՎԱԶ 21010» մակնիշի 34 MP 002 պետհամարանիշի (վարորդ՝ 1989 թ. ծնված Ա. Վ.) և «Samand» մակնիշի 236 OS 61 պետհամարանիշի (վարորդ՝ 1961 թ. ծնված Ս. Ա.) ավտոմեքենաները:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ս. Ա.-ին, ով հոսպիտալացվել է Ապարան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ «Samand» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1994 թ. ծնված Շ. Ա.-ը, 1958 թ. ծնված Ն. Մ.-ը և «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ 1992 թ. ծնված Մ. Մ.-ը, 2017 թ. ծնված Ա., 1991 թ. ծնված Ա. և 1966 թ. ծնված Զ. Վ.-ները տեղափոխվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար, իսկ Ա. Վ.-ին տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի