
Գյումրիում դեղորայքից 23-ամյա աղջիկ է թունավորվել

Tsayg.am-ը գրում է. Դեղորայքային թունավորում Գյումրիում: Փետրվարի 21-ին` ժամը 11.00-ի սահմաններում, Շտապբուժօգնության մեքենայով «Գյումրի» ԲԿ է տեղափոխվել քաղաքացի: Վերջինս Գյումրու բնակիչ, 1995 թվականին ծնված Գ. Կ.-ն է: Թունավորման պատճառը մի քանի տեսակի դեղորայքի չարաշահումն է եղել: Բժիշկներին հաջողվել է ժամակին կատարել ստամոքսի լվացում: Աղջկա վիճակն այժմ գնահատվում է ծանր: Վերջինս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում եւ ստանում է համապատասխան բուժօգնություն: