«Ես կարող եմ ամսական 200-400 հազար դրամ տնտեսել, եթե Վրաստանից առնեմ իմ դեղերը». Սամվել Զաքարյան

«Դեղորայքի ոլորտում Հայաստանի կողմից Վրաստանին հարստացնելու պրոցեսը գնալով շատանում է։ Տարիներ շարունակ ահազանգում ենք այս մասին, և արդեն դեղերի 40 տոկոսը կոնտրաբանդայի ձևով բերվում է Վրաստանից, որովհետև Վրաստանում 20 տոկոս ԱԱՀ-ն չկա, որը մեզ մոտ գանձվում է, դեղերն էլ մատչելի են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ  Սամվել Զաքարյանը։

Նրա խոսքով՝ դեղորայքի տեղափոխման համար հատուկ կանոնակարգեր կան, բայց Վրաստան գնացող ամեն անձ դեղ է առնում ու վերադառնում Հայաստան. «Ավելին ասեմ՝ հիմա էլ չեն առնում դեղերը, հիմա գնում-բուժվում են Վրաստանում, հետո տոպրակներով մի քանի ամսվա դեղ հետները բերում Հայաստան։ Օրինակ՝ ես կարող եմ ամսական 200-400 հազար դրամ տնտեսել, եթե Վրաստանից առնեմ իմ դեղերը»։

Սամվել Զաքարյանը համոզված է՝ դեղերի շուկայում Ադրբեջանի և Վրաստանի հետ մրցունակ լինելու համար ԱԱՀ-ի 20 տոկոսանոց դրույքաչափը պետք է հանվի. «Այդ 20 տոկոսը հանելով՝ երկրի բնակչությանը տալիս ես ազատ շնչելու հնարավորություն։ Հիմա Վրաստանից բերվող դեղերի ծավալն ավելի կմեծանա»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս