Լոռու մարզում 2-ամյա աղջիկը 3-րդ հարկի պատուհանից վայր է ընկել
Մարտի 21-ին Լոռու մարզում տեղի է ունեցեծ դժբախտ պատահար: 2-ամյա աղջիկ երեխան իրենց տան պատուհանից վայր է ընկել:
168.am-ին Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից հայտնեցին, որ մարտի 21-ին 19:25 ահազանգ են ստացել Ալավերդի բժշկական կենտրոնից, որ գանգի կոտրվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2016 թվականին ծնված աղջիկ երեխա: Ըստ հարազատների հայտարարության՝ երեխան ընկել է երրորդ հարկի իրենց բնակարանի պատուհանից: Դեպքի հանգամանքները պարզվում են: