Կարեն Կարապետյանը որոշել է եկամուտ ունենալ հեղուկ գազի վաճառքից․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԻՆ-ը սկսել է ստուգումներ իրականացնել հեղուկ գազի վաճառքով զբաղվող առեւտրային կետերում, դրանց մեծ մասը դադարեցրել է գործունեությունը: Ֆորմալ հիմնավորումը անվտանգության նորմերի ապահովումն է:
Բայց ԱԻՆ մեր աղբյուրը պնդում է, որ ստուգումների հրահանգը իջեցրել է գազի Կարենը՝ նույն ինքը վարչապետ Կարեն Կարապետյանը: Վերջինս համարում է, որ Հայաստանում գազի հետ կապված ամեն ինչ պետք է իր վերահսկողության տակ լինի, ինքը դրանից եկամուտ ունենա: Իսկ հեղուկ գազի առեւտրով զբաղվողները մինչեւ այժմ մի տեսակ անտեսված էին, որովհետեւ համարվում էր, որ շրջանառության ծավալն այնպիսին չէ, որ ինչ-որ հետաքրքրություն ներկայացնի: Մինչդեռ վերջերս այս ոլորտում աշխուժություն է նկատվել, ինչը եւ չի վրիպել վարչապետի սրատես աչքից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: