Բաժիններ՝

Ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել քաղաքացուն և հարվածելով գազի խողովակին` հայտնվել ճամփեզրի մոտ գտնվող բանջարանոցում

Մարտի 25-ին ժամը 17:35-ին ԱՀ ԱԻՊԾ տնօրենի տեղակալից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Սպանդարյան 101 հասցեի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Նախնական տվյալներով Բ. Ա.-ն իր վարած «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ա.Բ.-ին և հարվածելով գազի խողովակին հայտնվել ճամփեզրի մոտ գտնվող բանջարանոցում:

ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: ՃՏՊ-ի հետևանքով տուժած՝ Ա.Բ.-ին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս