
Վթար Էջմիածնում. տուժածը հիվանդանոցում է

Մարտի 25-ին՝ ժամը 22:03-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Սպանդարյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի 34 RP 138 (վարորդ՝ 1961 թ. ծնված Ա. Դ.) և «Mercedes-Benz E320» մակնիշի 71 QD 100 պետհամարանիշերով (վարորդ՝ 1979 թ. ծնված Ա. Ղ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ա.Դ.-ն, 1-03 ծառայության ավտոմեքենայով տեղափոխվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարներն փակել են գազի բալոնների փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները: