Բաժիններ՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց Մայր Աթոռում համախմբված հարյուրավոր մանուկներին

Մարտի 25-ը մարդաշատ էր համայն հայության հոգևոր կենտրոնում: Վաղ առավոտյան Հայաստանի տարբեր բնակավայրերից ծնողների առաջնորդությամբ բազում մանուկներ արդեն ժամանել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ծաղկազարդի տոնի կապակցությամբ ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքները:

Առավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Ս. Տաճարի առջև տեղի ունեցավ Անդաստանի արարողություն, որի ընթացքում հոգևոր դասն օրհնեց աշխարհի չորս կողմերը:

Վերջում Նորին Սրբությունը տոնի առիթով իր օրհնությունը բաշխեց ներկա մանուկներին: Տերունական աղոթքից հետո Վեհափառ Հայրապետը մանուկներին խաչեր ընծայեց, ներկա ժողովրդին բաժանվեցին ուռենու օրհնված ճյուղերը:

Արարողությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Մայր Աթոռ այցելած Տավուշի թեմի մի խումբ մանուկների հետ` ուղեկցությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի:

Տավուշցիները Գարեգին Բ Կաթողիկոսին ընծայեցին ձիթենու ճյուղեր և իրենց ձեռքի աշխատանքները:

Նորին Սրբությունը, հայրական իր օրհնությունը բերելով պատանիներին, նրանց նվիրեց խաչեր և մաղթեց, որպեսզի Աստծո սերն ու շնորհները մշտապես առատ լինեն հայ մանուկների կյանքում և ապրեն խաղաղ ու երջանիկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։