Քառօրյա պատերազմի հերոսներն այսուհետ ներկա կլինեն Հայաստանի հավաքականի բոլոր խաղերին

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս զինվորները երեկ` մարտի 24-ին, ներկա են գտնվել Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպմանը (0:0):

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է, որ տղաներն այսուհետ ներկա կլինեն մեր ընտրանու բոլոր խաղերին.

«Ապրես Հենո ջան: Հայաստան- Էստոնիա խաղի հատուկ հյուրերը մեր Զինվորներն են: Տղաներն այսուհետ ներկա կլինեն Հայաստանի հավաքականի բոլոր խաղերին:

Հատուկ շնորհակալություն մեր Ֆուտբոլի ֆեդերացիային»,- գրել է Արմեն Մուրադյանն ու լուսանկար տեղադրել:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=930914683737739&id=650745045088039

Տեսանյութեր

Լրահոս