«Քանի որ ես միշտ եղել եմ շատ իշխանամետ քաղաքացի, մեր իշխանությանն ուզում եմ տեղյակ պահել, որ շատ լավ գործ եմ արել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը՝ ընդգծելով, որ գող է բռնել։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 53-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ. 3 անձ ձերբակալվել է, նրանց թվում նաև՝ տղամարդու եղբոր որդին:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 16-ից 19-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 31 դեպքից բացահայտվել է 19-ը։
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խորհուրդ է տալիս կարդալ Ջեսվալդ Սալաքյուզի «Գլոբալ բանակցողը» գիրքը` խելամիտ կառավարում իրականացնելու համար։
Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում փետրվարի 13-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բացվել է:
Փետրվարի 18-ին, ժամը 18.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1973 թ. ծնված Մանաս Վ.-ն:
Կեսօրից հետո տեղումները հանրապետության տարածքում աստիճանաբար կդադարեն, փետրվարի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Փետրվարի 17-ին, ոստիկանության Կումայրիի բաժին տեղեկություն է ստացվել, որ նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կետրոնում բժիշկներ Կարեն Գրիգորյանը և Արթուր Նասիբյանը վիճաբանել են նույն հիվանդանոցի բժիշկներ Արման և Արտակ Սարգսյանների հետ, ինչից հետո վերջիններս ծեծի են ենթարկել նրանցից մեկին, ով ստացել է մարմնական վնասվածքներ։
Փետրվարի 16-ին Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղի բնակիչ` 1980թ. ծնված Տ.Բ-ն դիմել է ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ նույն oրը Բերդաշեն գյուղի «Գոմեր» կոչվող տեղամասում, ոմն Գագիկը և չորս անծանոթ անձինք վիճաբանության մեջ են մտել իր հետ և ծեծի ենթարկել:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Փետրվարի 19-ին՝ ժամը 00:02-ին, ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Կրասար ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 18-ին՝ ժամը 14:47-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցում` արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2014 թվականից ի վեր իր պատիժը կրող Արսեն Արծրունին ավելի քան 23 տարի բանտում դրսևորել է պատշաճ վարքագիծ, և վաղաժամկետ պայմանական ազատման իրավունքի համաձայն, 2013 թվականից կարող էր ազատ արձակվել:
Հայաստանի Հանրապետությունից փետրվարի 16-ի դրությամբ ընդհանուր առմամբ արտահանվել է 9843 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8043 տոննայի դիմաց:
Փետրվարի 19-ին՝ ժամը 02:45-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 25 շենքի դիմաց այրվում է ավտոմեքենա:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
shamshyan.com-ի տեղեկություններով, փետրվարի 18-ին, Բագրատաշենի մաքսակետից Հայաստանը լքելու պահին բռնվել են Կապան քաղաքի բնակիչներ, 23-ամյա Մհեր Մանուչարյանը, 44-ամյա Սասուն Կարապետյանը և 34-ամյա Արտաշես Հակոբյանը:
Դատարան է ուղարկվել Երևանում դանակահարության դեպքով հարուցված քրեական գործը:
Առավոտյան ժամը 10-ն է. շտապում եմ հասնել «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն» անիմացիոն ստուդիա:
Բագրատաշենի մաքսակետից այսօր բերման են ենթարկվել և ձերբակալվել Կապան քաղաքի բնակիչներ՝ 23-ամյա Մհեր Մանուչարյանը, 44-ամյա Սասուն Կարապետյանը և 34-ամյա Արտաշես Հակոբյանը:
Փետրվարի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի կործանման կապակցությամբ։
Հայ Եկեղեցում տարվա կեսը պահոց օրեր են:
Գյումրու թիվ 2-րդ ատամնաբուժարանում այս տարվա հունվարից ՀՀ ԱՆ-ից պետպատվեր չեն ստացել: Տեղի բուժաշխատողները նույնպես մեզ հետ զրույցում հաստատեցին այս փաստը:
Ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում էին կարգազանց հետիոտները։
Փետրվարի 17-ին Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել:
Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Շիրակի մարզը, մասնավորապես` Գյումրին, աչքի է ընկնում իր յուրահատուկ կոլորիտով, պատմամշակութային ժառանգությամբ, հայտնի մարդկանցով:
Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր Իրանում կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան։