
Հայտնի է Արցախում ականի պայթյունից վիրավորված անձանց ինքնությունը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում` ականի վրա, մեքենա է պայթել, որում եղել են ականազերծողներ: Պայթյունի հետեւանքով մահացել է 3 ականազերծող, եւս երկուսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հայտնի դարձավ, որ նրանք «Halo trust» ականազերծող կազմակերպության ներկայացուցիչներն են:
Արցախի Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում ականի պայթյունի հետեւանքով վիրավորվել են 1987 թվականի ծնված Գարիկ Վահիրյանն ու 1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ Գարիկ Վահիրյանը վիրահատարանում է, բժիշկները վիրահատում են նրա ոտքերը: «Արամ Մկրտչանն էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-տեղեկացրին հիվանդանոցից: