Մարտի 31-ին՝ ժամը 03:50-ին, ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ալագյազ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բեռնատարն արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 09:00-ի, դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մարտի 30-ին՝ ժամը 23:37-ին, ահազանգ է ստացվել, որ Քարակերտ-Արտենի միջհամայնքային ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 31-ին՝ ժամը 03:56-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արարատյան Հայրապետական թեմում Ս. Հարության տոնին, եկեղեցական արարողություններից բացի, մի շարք համայնքներում կկազմակերպվեն հոգևոր-մշակութային միջոցառումներ: Ձեզ ենք ներկայացնում միջոցառումների ժամանակացույցը:
«Դիրք։ Հակառակորդը հարձակվել է ճակատից։ Ի զեն, մարտի». սա այն ներմուծական հրամաններից է, որն ամեն օր հնչում է Արցախի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում։
Մարտի 30-ին, ժամը 18:12-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բրյուսելի եվրոպական դպրոցի պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը մարտի 30-ին Երևանում հանդես եկավ «Ձայնային հուշանվեր» խորագրով համերգով:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մարտի 30-ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ռազմական բարձրագույն կրթական հաստատությունների կուրսանտների ներգրավմամբ անցկացվող միջազգային 4-րդ օլիմպիադայի օտար լեզվի եզրափակիչ փուլի փակման հանդիսավոր արողությունը:
ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը պահանջել է ուղեփակել ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից ՀՀ քաղքացիների անձնական տվյալների մշակումը, այն է՝ կասեցնել անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ համակարգելու կամ փոխանցելու կամ օգտագործելու իր հնարավորությունը՝ մինչև Գործակալության ստուգման գործողությունների ավարտը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին համոզված է, որ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում հայաստանցի շատ արվեստագետներ կմասնակցեն ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տարբեր ծրագրերի:
Դաղստանում անցկացված խոհարարական փառատոնից հայ խոհարարները վերադարձել են մեդալներով:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի «Գրունդ Հենդլինգ» կառամատույցի գործակալ Սևակ Մարտիրոսյանն ու նրա ընտանիքի անդամները զբաղվում են թմրամիջոցների ձեռք բերմամբ և իրացմամբ։
Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացվել ընտրված 20 պատմամշակութային հուշարձաններն ու բնության հատուկ պահպանվող տարածքները զբոսաշրջային արդյունք դարձնելու ծրագիրը, որը մշակվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեիկողմից:
Մարտի 29-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրիի Խ.Հայրիկի փողոցի թիվ 17 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրավական չափանիշներ լրագրողի՝ անձնական տվյալներ պարունակող տեղեկություններ ստանալու հարցման և այդ առնչությամբ պետական մարմնի պարտականությանվերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և դրա դիմաց զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում 9 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ:
Հանրապետության գրեթե բոլոր մարզերում մարտի 30-ին տեղացած հորդառատ անձրեւը որեւէ էական վնաս չի հասցրել պտղատու ծառերին:
Մարտի 30-ին, ժամը 12:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող մամուլի շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերով ձերբակալվել են Շիրակի մարզի Իսահակյան և Մեղրաշատ համայնքների նախկին ղեկավարները՝ գյուղացիներին աշնանացան ցորենի բաշխման գործընթացում չարաշահումներ թույլ տալու և յուրացումներ կատարելու կասկածանքով։
Մարտի 30-ի ցերեկը հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հատկապես կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրևի տեսքով առատ տեղումներ, ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ։
Մարտի 29-ին, ժամը 13:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթի ՃՈ անցակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի տարածքում երեկ՝ մարտի 29-ին, տեղի ունեցած ականի պայթյունից վիրավորված երկու քաղաքացիների վիճակը շարունակում է մնալ կայուն-ծանր:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովն անդրադարձավ Ասյա Խաչատրյանի կողմից վերջին շրջանում բարձրաձայնվող պատմությանը:
Հայաստանի ռուսական ռազմակայանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները «Կամխուդ» զինափորձարանում հրամանատարաշտաբային վարժանքների շրջանակներում կոչնչացնեն պայմանական հակառակորդի օդուժը:
«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Ա. Մ.-ն ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է ահազանգել, որ նույն մասնաշենքում գտնվող երկու այլ դատապարտյալների հետ լարված հարաբերությունների մեջ է, և դրա պատճառով իր կյանքին վտանգ է սպառնում:
Հայ մասնագետների նախագծած «Գալակտիկա» համակարգը Հայաստանի հակաօդային պաշտպանության կարևոր գործիքներից է:
Թիրախային խմբերում այս տարի առնվազն երկու տոկոսով պատվաստումների ցուցանիշի անկում է գրանցվել:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Վանաձորում գործող ավտոգազալցակայանի աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ։