
ՀՀ նախագահի աշխատակազմի հաշվեկշռից հանված շարժական գույքն ամրացվում է կառավարության աշխատակազմին

ՀՀ նախագահի 2018 թվականի կարգադրությունների համաձայն որոշման նախագծերում ներառված գույքը հանվել է «Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից:
Կառավարությունն ընդունեց որոշում, որով նախատեսվում է ՀՀ նախագահի աշխատակազմի հաշվեկշռից հանված շարժական գույքը՝ տրանսպորտային միջոցներ, համակարգիչներ և այլն, և հանձնման-ընդունման պահին առկա նյութերն ու պաշարները ամրացնել ՀՀ կառավարության աշխատակազմին:
Որոշման նախագծով առաջարկվում է նաև կառավարության աշխատակազմին ամրացված տրանսպորտային որոշ միջոցներ ամրացնել ՀՀ նախագահի աշխատակազմին և ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին:
Սույն որոշումն ուշի մեջ կմտնի 2018 թվականի ապրիլի 9-ից: