ԴԱՀԿ-ն չի կարողանա բռնագանձում տարածել զինծառայողների վճարների վրա
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Դավթյանը ներկայացրեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Պաշտպանության փոխնախարարի խոսքով՝ նախագծով սահմանվում է, որ բռնագանձում չի կարող տարածվել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային, ինչպես նաև կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ու ռազմաուսումնական հաստատություններում ու ոստիկանական ուսումնական հաստատություներում սովորող կուրսանտների դրամական ապահովության և «Ես եմ» ծրագրով տրվող պատվո վճարների վրա։
Նա ասաց, որ անցած տարվա դեկտեմբերից բոլոր այդ վճարումներն իրականացվում են անկանխիկ միջոցով. «Այդ գումարները նստեցվում է պլաստիկ քարտերի միջոցով, ու ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բռնագանձումների ճնշող մեծամասնությունը վերաբերում է տվյալ զինծառայողների կողմից տրված երաշխավորություններին»,- ասաց նա:
Արտակ Դավթյանը նշեց, որ նախագիծը քննարկվել է շահագրիգիռ պետական մարմինների հետ, ստացվել են առաջարկություններ, որոնք բոլորն էլ ընդունվել են: