
Օպերատիվ խորհրդակցություն՝ Արցախի ոստիկանությունում

Արցախի Հանրապետության ոստիկանության օպերատիվ ծառայությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը սույն թվականի մարտի 28-ին անցկացրեց օպերատիվ խորհրդակցություն¸ որին մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները¸ քրեական հետախուզության վարչության պետը¸ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների պատասխանատուները և ստորաբաժանումների բոլոր օպերատիվ ծառայողները։
Տեղում վերլուծության ենթարկելով օպերատիվ ծառայության հետ կապված որոշ առանցքային հարցեր¸ ոստիկանության պետը հստակ հանձնարականներ տվեց դրանց լուծման և հանրապետության օպերատիվ իրավիճակը էլ ավելի կայունացնելու ուղղությամբ։